Կրկնողություն, բայ

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիսլինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։
բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։
զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույլ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

Բայեր

1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում  բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել this

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ  ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

1.Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:

Ան—գիտ—ություն

ան—տան—ելի

ան—է—ական

դժ—բախտ—ություն

համա_կեց_ ություն

համա_դասարան__ցի

հակա—սու-ություն

ստոր—գետն-յա

փոխ—փոխ—ություն:

Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
Զրույց — զրուցաբան, հարցազրույց
Գույն — բազմագույն, գունապատ
Վեճ — վիճաբան, բանավեճ
Տուն — գինետուն, տնակյաց
Բույս — բուսակեր, դեղաբույս
Մատյան — մատենագիր, հաշվեմատյան
Երկու — երկուշաբթի, տասներկու
Սեր — սիրալիր, փառասեր
Ձայն — ձայնավոր, կիսաձայն

3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:

  1. Լեղին ճաքել-Նապաստակի լեղին ճաքեց, երբ նկատեց, որ գայլն իրեն հետապնդում է։
  2. արյունը գլխին խփել-Արյունը գլխին խփեց, երբ տեսավ, որ ընկերը վիրավորվեց։
  3. հոգին ավանդել-Ծերունին իր այգում հոգին ավանդեց։
  4. անարգանքի սյունին գամել-Ընկերները նրան անարգանքի սյունին էին գամել։
  5. ճամփա պահել-Ես տարիներ շարունակ նրա ճամփան էի պահում։
  6. ականջի հետև գցել-Փաստորեն ականջի հետև էի գցել ամենակարևոր գործերս։

4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:

  • Արգելված պտուղ

Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում կարդալով արարչագործության պատմությունը՝ տեսնում ենք, որ Աստված առաջին մարդուն՝ Ադամին, ասել էր. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»։  Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ եթե Ադամը հնազանդվեր Աստծու պատվերին, չէր մահանա և կշարունակեր ապրել Եդեմի պարտեզում։Ցավոք, Ադամը, փոխանակ հնազանդվեր Աստծուն և ապրեր հավիտյան, արհամարհեց Աստծու տված պատվերը և կերավ արգելված պտուղը, որն իր կինը՝ Եվան, տվեց իրեն ։ Մինչ օրս ողջ մարդկությունը կրում է նրանց անհնազանդության հետևանքները։ Պողոս առաքյալը այդ հետևանքների մասին գրել է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»։ Այդ «մեկ մարդը», ինչ խոսք, Ադամն էր։

  • Սոդոմ և Գոմոր

Չորս քաղաքներ` Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սեբոյիմ, երկնային կրակով բնաջնջվեցին երկրի երեսից: Այս քաղաքների սրբապիղծ ու գարշելի մեղքերը իրենց վրա հրավիրեցին Տիրոջ բարկությունը: Տերը Աբրահամին հայտնեց, որ Սոդոմը պետք է կործանվի: Աբրահամը այս մեղավոր քաղաքի համար խնդրեց և Տերը նրան խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ գտնվեն թեկուզ 10 արդարներ: Սակայն այդպիսիք չգտնվեցին: Եվ ահա թե ինչ պատահեց: Սոդոմում, իր կնոջ և երկու աղջիկների հետ, ապրում էր մի արդար մարդ` Ղովտը: Աստված այս քաղաքն ուղարկեց, մարդկային կերպարանք ստացած, երկու հրեշտակների: Սա լինում է երեկոյան: Հյուրասեր Ղովտը նրանց ընդունեց իր հարկի տակ, առանց իմանալու, թե դրանք հրեշտակներ են: «Դեռ չէին պառկել, և ահա ամբողջ ժողովուրդը քաղաքի բոլոր կողմերից, այսինքն Սոդոմի մարդիկ, երիտասարդներից մինչև ծերերը, տունը շրջապատեցին: Եվ Ղովտին կանչեցին ու նրան ասացին. «Ու՞ր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մետ եկան. նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրանց: Եվ Ղովտը բակ դուրս եկավ նրանց մոտ և դուռը փակեց իր ետեևիցը և ասաց. «Եղբայրնե՛րս, աղաչում եմ ձեզ, չարություն մի՛ արեք…նրանց ոչինչ մի´ արեք, քանի որ նրանք եկել են իմ հարկի տակ»: Սակայն նրանք ասացին…«Պանդխտության համար եկավ, և ուզում է դատաստան անել: Հիմա քեզ  նրանից վատ կանենք»:Եվ Սոդոմցիք  մոտեցան Ղովտին որպեսզի դուռը կոտրեն:

  • քավության նոխազ

Հին Կտակարանի Ղևտական գրքում ներկայացվում է քավության նոխազի՝ սակրալ զոհի նպատակը։ «Ահարոնը երկու նոխազի համար վիճակ պետք է գցի. մի վիճակը՝ Եհովայի, մյուսն ազազելի համար։ Ահարոնը պետք է մոտեցնի այն նոխազը, որը վիճակով կընկնի Եհովայի համար, և մատուցի որպես մեղքի ընծա։ Իսկ այն նոխազը, որը վիճակով կընկնի ազազելի համար, պետք է կենդանի կանգնեցվի Եհովայի առաջ, որպեսզի դրա համար քավություն արվի, և ազազելի համար այն կարձակվի դեպի անապատ։ Ահարոնն իր երկու ձեռքերը պետք է դնի կենդանի նոխազի գլխին ու դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր հանցանքներն ու բոլոր մեղքերը, դրանք պետք է դնի նոխազի գլխին և նշանակված մարդու ձեռքով այն դեպի անապատ արձակի։ Նոխազը նրանց բոլոր անօրենությունները կտանի դեպի ամայի երկիր. այդպես նրա նոխազը դեպի անապատ կարձակի»։Ըստ մեկ վարկածի, Ազազելը անապատում գամված դևն է, մյուսով՝ Ազազել էին անվանում այն ժայռը, որից ցած էին գլորում նոխազին։ Երբեմն Ազազել են անվանում նաև քավության նոխազ ընտրված այծին։ Նոխազի վրա է դրվում «Իսրայելի որդիների բոլոր անօրենությունների» մեղքը։ Ըստ փիլիսոփա Ռընե Ժիրարի տեսության՝ սակրալ զոհաբերությունը հանրությանը փրկում է համատարած բռնության և վրեժխնդրության վտանգից։ Ուլին անապատ ուղարկելը խորհրդանշում է բոլոր մեղքերից մաքրվելը և հետագայում կատարվելիք մեղքերից խուսափելու համար ապաշխարելը։ Ուլն իր վրա է վերցնում մեղքերը՝ մյուսներին ազատագրելով այդ մեղքերից։

  • բաբելոնյան աշտարակաշինություն

Նոյի սերունդները, համաշխարհային ջրհեղեղից հետո բազմանալով, Արարատ լեռան կողմերից աստիճանաբար սկսեցին շարժվել դեպի Սենաարի երկիրը (հնում այսպես էին կոչում Միջագետքը): Դա մի ընդարձակ հարթավայր էր, որը ոռոգվում էր Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերով: Նրանք խոսում էին մեկ լեզվով: Քանի որ նրանց մեջ էլ սկսեց զարգանալ մեղքը, հիշելով ջրհեղեղի պատիժը՝ իրենց ապահով չէին զգում: Եվ փոխանակ զղջալով ապավինելու Արարչի ողորմածությանը, նրանք միաբանվելով որոշեցին մի քաղաք կառուցել եւ այնտեղ՝ մինչեւ երկինք հասնող մի բարձր աշտարակ, որի մեջ պատսպարվելով՝ կխուսափեին հնարավոր նոր պատուհասից: Բազում տարիներ նրանք կառուցում էին աշտարակը, բայց այն անավարտ մնաց, քանի որ նրանց նպատակը հաճելի չէր Տիրոջը: Նա չհանդուրժեց այդպիսի ամբարտավանություն եւ խառնեց այդ մարդկանց լեզուները, եւ նրանք դադարեցին հասկանալ միմյանց, որի պատճառով ընդհատվեց աշտարակի կառուցումը:
Եվ այդպես, Աստծո կամքով, չիրականացավ այդ խելահեղ ու մեծամիտ ծրագիրը, եւ մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից էլ առաջացան տարբեր ժողովուրդներ, որոնք առ այսօր խոսում են տարբեր լեզուներով:
Այդ քաղաքը կոչվեց Բաբելոն, որ նշանակում է խառնակություն [Ծն. 11.1-9]:
Գիտական տվյալները փաստում են, որ աշտարակի չափերն իրոք հսկայական էին. միայն շինանյութը պատրաստելու համար կպահանջվեր մոտ 3 տարի, իսկ կառուցելը կտեւեր առնվազն 22 տարի:

6.Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր, կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրի :
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Բաժակը ձեռքն էր, որ մտավ։
Շատ լավ է տիրապետում անգլերենը:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Հայոց լեզու, 8-րդ դասարան

1. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:

2. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:
Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:
Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:
Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:
Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյուն ու բողոքը:
Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:
Դալար սաղարթի սոսափյուն խաղաղություն էր բերում:
Մոտիկից լսվող ճարճատյունը անակնկալի բերեց բոլորին:

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը: Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:
Բառերի այս խումբը ձայնարկություններ են։

Փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

Հա՛ֆ-հա՛ֆ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

Վա՜յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:

Շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

Պահո՜, սա արդեն նորություն է:

Ծուղրուղո՜ւ, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:
Կոչվում են վերաբերականներ, քանի որ արտահայտում են խոսողի վերաբերմունքը։


Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:

Թերևս նրա խոսքերի մեջ ոչ մի ճշմարտություն չկար։
Անշուշտ ես համաձայն էի։
Անկասկած նա ստում էր։
Կարծես թե հայտնվել եմ ուրիշ աշխարհում։
Իբր թե բան ասացիր:
Նույնիսկ նա չհասկացավ, թե ինչ կատարվեց։
Միայն նա կարողացավ լուծել այդ բարդ խնդիրը։
Ինչ որ է՝ կանեմ ասածներդ։
Ոչ, ես չեմ պատրաստվում մասնակցել այդ խաղին։

5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

Ծամ/կալ/ անք — ծամակալ, կալանք

Մարտ/արվեստ/գետ — մարտարվեստ, արվեստագետ

Հաց/թուխ/ծամ — հացթուխ, թխածամ

Բարի/գութ/առատ — բարեգութ, գթառատ

7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

Տեր – տիրույթ

Շեն – շինարար

Գետ – գիտակ

Կիրթ – կրթօջախ

Սին — սննդարար

8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։
Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակ:

Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը։
Երիտասարդը այդ նախաձեռնության հեղինակն էր։

Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։
Ֆիզիկան հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։
Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր:

Հայոց Լեզու

1.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։

  1. Ընթացող գնացքի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետանում եմ թանձրացող խավարում, ապա առկայծում։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները ալեկօծում էր ստեղների վրայով, և դահլիճը ողողում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն սահում էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

204.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր։

փութաջան-ծույլ
ամպոտ-ջինջ
համարձակ-երկչոտ
խորդուբորդ-ողորկ
ուսյալ-տգետ
թանձր-նոսր
օրինական-ապօրինի
ստորոտ-գագաթ
անջրդի-ջրարբի

209.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

Առաջադրանք հայոց լեզվից, 8-րդ դասարան

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, ավելցուկ , թափթփուկ

ոստ, շյուղ, ճյուղ ,շիվ

մառան, նկուղ, շտեմարան,

կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն

նախատինք, պարսավանք, հանդիմանություն, անարգանք ,կշտամբանք