Փոքրիկ Իշխան
-Որտե՞ղ ես ապրում:
-Ի՞նչ ես սիրում:
-Քանի՞ տարեկան ես:
Իմ աշխարհը
Իմ աշխարհը շատ-շատ մեծ է: Իմ աշխարհում ապրում են մարդիկ: Իմ աշխարհում կան ծովեր, լճեր, գետակներ: Ես ունեմ 7 ընկեր. Իմ աշխարհի շուրջբոլորը շենքեր են: Իմ աշխարհում կան շներ, կատուներ, մկներ, թռչուններ, ձկներ:
Կրթահամալիրի 7 հրաշալիքները
1.Ատին, որովհետև շատ եմ սիրում
2.Երգի սենյակը, որովհետև շատ մեծ է
3.Լողավազանը, որովհետև լողը շատ օգտակար է
4.Հեծանիվը, որովհետև հեծանիվը նպաստում է առողջությանը
5.Ծառերը և ծաղիկները, որովհետև շատ-շատ սիրուն են
6.Մեր դասարանը, որովհետև շատ մեծ է
7.Ագարակը, որովհետև շատ եմ սիրում կենդանիներ
Գովք Արարատիս
Քո գագաթը հասնում է ամպերին, քո գլխին շատ-շատ ձյուն կա: Դու շատ շքեղ ես և սիրուն:
Նամակ ծառին
Ես կուզեի, որ ծառեր շատ-շատ լինեն, որ օդը մաքուր լինի: Ես կուզեի, որ դու շատ պտղատու-բերքատու-կանաչ լինես:
Հանելուկ դդմի մասին
Այն ինչն է, ինչը,
Նարնջագույն է, շատ համեղ,
Ունի վիտամինների մեծ պաշար,
Օգտագործեք դուք շատ-շատ:
Դդմային խնդիր
Այգեգործն ամբողջ դդումը տեղավորեց 20 արկղի մեջ՝ յուրաքանչյուրում դնելով 30 կգ; Նա այդ դդումից 240 կգ ուղարկեց վաճառելու, իսկ մնացածը պահեստավորեց: Որքա՞ն դդում պահեստավորեց այգեգործը:
Ցանկությունների ծառին կհայտնես
Ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն:
Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները լավ սովորեն:
Բարի գալուստ, ձմեռ
Բարի գալուստ, ձմեռ: Ես քեզ սպասել եմ, որ ձնագնդի խաղամ, ձնեմարդ պատրաստեմ: Ես չեմ ուզում, որ գարունը գա, ուզում եմ, որ ձմեռը շատ երկար լինի: Ձմռանը զվարճալի է:
Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր
Իմ երկիրը շոկոլադից է: Երկնքից կախված է պաղպաղակ, իսկ մարդիկ թխվածքաբլիթներից են: Կենդանիները փայտից են: Շենքերն էլ նման են կոնֆետի: Ծառերը նման են բամբակի, մեքենաները՝ քաղցրավենիքի:
Ես նման եմ
Ես նման եմ մառախուղի, որը անտեսանելի է սարքում բոլորին և այդ ժամանակ ոչ մեկը մյուսին չի տեսնում:
Տատիկի համեղ թթուն
Լինում է, չի լինում մի տատիկ է լինում: Մի օր էս տատիկը գնում է թթվի համար գնումներ անելու: Նա գնում է կաղամբ, ծաղկակաղամբ, պոմիդոր, վարունգ, գազար և թթվի համար համապատասխան բանջարեղեններ: Տատիկը որոշում է լվանալ ու դասավորել դույլի մեջ: Հանկարծ նկատում է, որ կաղամբն ու ծաղկակաղամբը, վարունգն ու պոմիդորը, գազարն ու սխտորը վիճում են իրար հետ, թե ով է իրենցից համեղ: Տատիկը բարկանում է և իրենց գլխին սառը ջրով աղաջուր է լցնում, մեջն էլ կծու պղպեղ: Բանջարեղենները միանգամից լռում են և հասկանում են, որ սխալ են: Այդպիսիով նրանք սկսում են իրար հետ համերաշխ ապրել դույլի մեջ: Հասկանում են, որ վիճելը սխալ է, որովհետև նրանց բոլորին էլ ուտելու են, որովհետև նրանք բոլորն էլ շատ համով են: